Պայթյունի մասին ահազանգ. փրկարարները սահմանազատել են տարածքը (լրացված)

Տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում․․․
meqena-shrjvel-ain

Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

*

*