Ահազանգ՝ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին...

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

*

*