ՃՏՊ-ի հետեւանքով մեկ անձ մահացել է, մեկը տեղափոխվել հիվանդանոց

Դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին․․․
patahar

«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

*

*