Երևան-Սևան ճանապարհին բեռնատար և մարդատար մեքենաների բախման հետևանքով 6 մարդ հոսպիտալացվել է

Ապրիլի 17-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացել
shtap-ognutyun (1)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 17-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Չայնի»-ի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1957 թ.) և «Skoda» (վարորդ` Վ.Ա., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ուղևորներ Ա.Հ.-ն (ծնված 1997 թ.), Ա.Պ.-ն (ծնված 1975 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա.Շ.-ն (ծնված 1993 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

*

*