Վթար Փոքր Վեդի գյուղի մոտակայքում՝ մահվան ելքով

Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել...
patahar

Հոկտեմբերի 5-ին, ժամը 02:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ի աջակողմյա հատվածում «Mercedes» մակնիշի 35 MZ 810 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները՝ 1993 թ. ծնված  Ա. Գ.-ի դին դուրս են բերել շրջված ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ուղևոր 1997 թ. ծնված Ա. Գ.-ին տեղափոխել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

*

*