Արցախում 90-ամյա վարորդը վթարի է ենթարկվել, ուղեւորը մահացել է

ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել․․․
patahar

Երեկ, ժամը 16:56-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի-Մեծշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել է, որ Շուշի-Մեծշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, ВАЗ 2121 մակնիշի 34 QQ 785 (վարորդ 1927 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ, ինչի հետևանքով ուղևոր՝ 1966 թ. ծնված Հ. Մ.-ը տեղում զոհվել է:

Փրկարարները Ա. Բ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Քաշաթաղի բուժմիավորում, այնուհետև «Հանրապետական ԲԿ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*