ՃՏՊ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Մայիսի 13-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել․․․
patahar

ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն մայիսի 13-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթ քաղաքի մոտակայքում գտնվող «Լիդերֆուդ» արտադրամասի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշերի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.), ստանալով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մցխեթի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*