ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 19:36-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել
vtar

Մայիսի 7-ին, ժամը 19:36-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1985 թ.) և «DAF» (վարորդ` Կ.Դ., ծնված 1965 թ., Վրաստանի քաղաքացի) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը՝ Լ.Մ.-ն (ծնված 1998 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*