ՃՏՊ՝ Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

«ВАЗ 2121»-ի վարորդին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Շ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
patahar

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 93 MQ 093 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Հ.) և «ԳԱԶել» մակնիշի 34 RA 631 պետհամարանիշներով (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ВАЗ 2121»-ի վարորդին և ուղևոր՝ 1985 թ. ծնված Շ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

*

*