Պատահար՝ Սվաճյան փողոցում. կան տուժածներ

Փետրվարի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
patahar

Փետրվարի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ., ծնված 1988 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ծառը շրջվել է մայթեզրին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Պ.-ն և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

*

*