ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Ա. Ա.-ը տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ
patahar

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Ectima» մակնիշի 70 ZQ 717 (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Կ., ԼՂՀ քաղաքացի) և BMW 524 մակնիշի 34 RR 926 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ք.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Ectima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1965 թ. ծնված Ա. Ա.-ը տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

*

*