Սարալանջի խճուղի–Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ

Բախվել են «BMW 750I» մակնիշի 01 NM 015 և «Opel» մակնիշի 34 LR 369 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Է. Ա.):
patahar

Մայիսի 4-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի խճուղի–Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 750I» մակնիշի 01 NM 015 և «Opel» մակնիշի 34 LR 369 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Է. Ա.): «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ «BMW 750I» մակնիշի ավտոմեքենայից առկա է բենզինի արտահոսք:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել «Opel» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել քարշակի վրա:

*

*