ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ Իրանի ու Վրաստանի քաղաքացիներ են տուժել

Մարտի 21-ին, ժամը 19:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
patahar

Մարտի 21-ին, ժամը 19:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գ.Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Ս. Ս., 1993 թ. ծնված Շ. Ս. Վ-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մ. Շ.-ն հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

*

*