Հոռոմ գյուղում 2 ավտոմեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է 4 մարդ — Երկիր Մեդիա

Հոռոմ գյուղում 2 ավտոմեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է 4 մարդ

Մայիսի 11-ին, ժամը 16:52-ին տեղեկություն է ստացել․․․
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 16:52-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդը՝ Ց. Հ., ծնված 1969 թ.) և «Mitsubishi Colt» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և ուղևորները՝ Լ. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1971 թ.) Ն.-երն, Մ. (ծնված 2015 թ.) և Մ. (ծնված 2016 թ.) Ն.-երն հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն: Այնուհետև Մ. և Մ. Ն.-երն հոսպիտալացվել են «Մոր և մանկան ավստրիական» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել են ավտոմեքենաների շարժիչների հատվածի հովացման աշխատանքներ:

*

*