Ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
sevan-azgayin-park

Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

*

*