ՃՏՊ` Ավան վարչական շրջանում (լրացված)

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ջոկատը
patahar-avan

Մայիսի 29-ին, ժամը 14:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Ղ.) և «Ford Transit» (վարորդ՝ Ն.Հ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է տներից մեկի պատին, որը փլուզվել է (մոտ 15 քմ), իսկ «Ford Transit»-ը բախվել է նույն տան դարպասին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Հ.Ն.-ն և Ա.Պ.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները տան ներսում տեղադրել են հենասյուն և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի գոտի:

*

*