ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 20-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել․․․
patahar

Փետրվարի 20-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղին հարակից տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Kia» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1956 թ.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ն  հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, իսկ Հ. Հ.-ն`  Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*