Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

Մարտի 26-ին, ժամը 06:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
janaparh-merkasaruyc

Մարտի 26-ին, ժամը 06:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ.Ա., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամպեզրի քարերին և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

*

*