Տրանսպորտային պատահարների թիվն ավելացել է

2016թ. համեմատ՝ 2017-2018թթ-ին պատահարների թիվն աճել է 32%-ով:
vtar-patahar

Հանրապետությունում ավելացել է տրանսպորտային պատահարների թիվը: 2016թ. համեմատ՝ 2017-2018թթ-ին պատահարների թիվն աճել է 32%-ով: Թվային պատկերը ներկայացրել է գլխավոր դատախազության լրատվական բաժինը:

Ըստ այդմ, 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությանում արձանագրվել է 685 պատահար, որը 24.1 տոկոսով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Վթրաների աճը պայմանավորված է մի քանի գործոնով: Վարորդները ոչ սթափ վիճակում են մեքենա վարում, գերազանցում են սահմանված առավելագույն արագությունը: Բացի այդ, ծանրաբեռնված է նաեւ երթեւեկությունը: Վերլուծության արդյունքում գլխավոր դատախազի կողմից հանձնարավել է քարտեզագրել առավել ռիսկային ճանապարհահատվածները եւ դրանք հագեցնել ճանապահային նշաններով:

*

*