ՃՏՊ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին. կա 1 զոհ

Փետրվարի 5-ին, ժամը 20:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
patahar

Փետրվարի 5-ին, ժամը 20:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 QA 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 60 մ). ուղևոր՝ 2002 թ. ծնված Գ. Ա.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ք. Ա.-ը և 2004 թ. ծնված Գ. Ա.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, իսկ վարորդը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ք. Ա.-ի և Գ. Ա.-ի՝ բավարար:

 

*

*