Փարաքար գյուղում հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել
hrdeh-paraqar

Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:58-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները