Օշականի ջրանցքում հայտնաբերվել է կորած երեխաներից մեկի դին

Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք գյուղում կորել է 7 տարեկան երեխա:
oshakan-erekha-di

Հունիսի 25-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք գյուղում կորել է 7 տարեկան երեխա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեխան գտնվել է Բայանդուր գյուղում:

***

Հունիսի 25-ին, ժամը 17.23 ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2.5 տարեկան երեխա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված:

*

*