Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «ՕՐՕ»-ի շտաբի աշխատակցին

Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել...
krakoc

Երեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- ասաց նա:

Այս առնչությամբ Tert.am–ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ նման բովանդակությամբ ահազանգ ունեն.

«Կա հաղորդում, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:

*

*