Օպերայի շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ է եղել (լրացված)

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել...
opera

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին:

Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:

*

*