Նոր գյուղում «Opel Zafira» է այրվել

Հունվարի 13-ին, ժամը 03:58-ին...
hrshej-meqena-gisher

Հունվարի 13-ին, ժամը  03:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:

«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Կ. Ա.-ը ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*