Օհանավանում թակարդի մեջ խճճված գորշ արջ է հայտնաբերվել

Մեղավորը վարչական տուգանք կվճարի
arj-vandak-txur

Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել է թակարդի մեջ խճճված գորշ արջ։

Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ վարչական տուգանք 30 000 ՀՀ դրամի չափով։

Համաձայն ոստիկանության կողմից ստացված նյութերի՝ քաղաքացին թակարդը տեղադրել է գայլ որսալու նպատակով։

Արջը մասնագետների կողմից ազատվել և բաց է թողնվել վայրի բնություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները