Կինը սպանության նպատակով դեղահաբեր է լցրել օղու շշի մեջ

Վերցրել է դանակ և հեռացել...
oghi

Ոստիկանության  Մուշի բաժնում հունիսի 12-ին ժամը 17.20-ին 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հունիսի 13-ին՝ ժամը 23.15-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն և հաղորդում տվել, որ ինքը հունիսի 11-ին ժամը 13.00-ի սահմաններում Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլադոլ» և «Հոլեպիրիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս, լիցքավորման սարք և գրպանի ծալովի դանակ, հեռացել է:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

*

*