Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Նուբարաշենի խճուղում և Քարաշամբում հայտնաբերված օձերին

Երևանի Նուբարաշենի խճուղի 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, օձ է նկատվել:
odz

Հուլիսի 6-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղի 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 6-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դպրոցին հարակից տարածքում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները