Քաղաքացին օձերով լի ցանց է գտել

Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են:
odz-hrazdani-kirj

Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակայքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են:

Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

*

*