Հայկական ընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Մոգադիշոյում

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման:
vtarayin-vayrejq-hayakakan

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:20-ին (UTC), Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար․ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող «An-74 EK 74008» օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

*

*