Նստարաններին սնդիկ էր թափվել

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
sndik (1)

Հուլիսի 13-ին` ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ:

Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:

Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

*

*