Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք

Ոստիկանության աշխատակիցները մեկուսացրել են տղամարդուն եւ տարել Ազգային անվտանգության ծառայություն։
nrnak

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ ժամը 19-ի սահմաններում նռնակով զինված միջին տարիքի տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք։

Այնտեղ է գտնվում նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկանության աշխատակիցները մեկուսացրել են տղամարդուն եւ տարել Ազգային անվտանգության ծառայություն։

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն այս մասին ոչինչ դեռևս չեն հաղորդում:

Մանրամասները՝ ավելի ուշ։

*

*