Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Բախվել են «ՈՒԱԶ» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները
hrdeh-tashir meqena hrshej

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 12-ին, ժամը 12:50-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Երևանյան փողոցում բախվել են «ՈՒԱԶ» (վարորդ՝ Մ.Դ.,  ծնված 1997 թ.) և «Mercedes»  (վարորդ Վ.Փ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:20-ին:

Այրվել են ավտոմեքենաների առջևի հատվածները՝ ամբողջությամբ և սրահները՝ մասամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները