Նորաշեն գյուղում տան տանիք ու անասնակեր է այրվել

Հուլիսի 29-ին, ժամը 09:35-ին...
anasnagom-hrdeh2

Հուլիսի 29-ին, ժամը 09:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 27 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, մարվել՝ 11:15-ին:

Այրվել են՝ տանիքն ամբողջությամբ (200 քմ), տանիքում կուտակած անասնակեր (100 հակ) և 400 փայտե արկղ:

*

*