Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» այրված պահեստարանները

Նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու․․․
nairit6

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետի։

Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Դրանից հետո նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին:

Առաջիկա օրերին նրանք կշարունակեն ուսումնասիրությունները (ՀՀ օրենսդրական դաշտ, քիմիական նյութերի և թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորություններ, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն): Առաքելության ավարտին փորձագետները հանդես կգան առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար:

*

*