«Նաիրիտի» հրդեհի պատճառը կարող է շոգը լինել (տեսանյութ)

Արտանետումները վտանգավոր չեն
nairit-hrdeh2

«Նաիրիտ» գործարանում այրվում է լաքէթինոլի պահեստը։ Այդ նյութն օգտագործվում է շինարարական լաքի արտադրության մեջ։  ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ արտանետումները վտանգավոր չեն, պարզապես հնարավոր են գլխացավեր առաջանալ՝ ծուխը շնչելիս։

ԱԻՆ ծառայության 2 աշխատակիցներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ թթվածնային քաղցի պատճառով։ Առաջին օգնությունը ստանալուց հետո նրանք հեռացել են հիվանդանոցից։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 12 մարտական հաշվարկ, մեծ օժանդակություն են ցուցաբերում «Սանիտեքի» ջրատար մեքենաները։

Մուշեղ Ղազարյանը նշեց նաեւ, որ հրդեհի պատճառները դեռեւս հնարավոր չէ պարզել, բայց ենթադրվում է, որ կարող է շոգից լինել, քանի որ լաքէթինոլը օդի բարձր ջերմաստիճանում բռնկվելու հատկություն ունի։

Գործարանին նյութական մեծ վնաս չի պատճառվել։

Հիշեցնենք, որ վերջին անգամ նմանատիպ հրդեհ «Նաիրիտում» բռնկվել էր 2009-ին։

Տեսանյութը՝ Անի Ռափյանի:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*