ՃՏՊ Մովսես գյուղում. կա մեկ զոհ և մեկ տուժած

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
niva-dzor

Ապրիլի 12-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ Մովսես գյուղի «Շարշթաղի բալան» կոչվող հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1945 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 400 մ) ձորը:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևորին՝ Շ.Մ.-ին (ծնված 1957 թ.), ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

*

*