Մոսկվա-Երեւան ավտոբուսի 2-րդ վարորդին եւս կտեղափոխեն Հայաստան — Երկիր Մեդիա

Մոսկվա-Երեւան ավտոբուսի 2-րդ վարորդին եւս կտեղափոխեն Հայաստան

Ռուաստանի Բեսլան քաղաքում տեղի ունեցած վթարի պատճառերի մասին մինչ օրս կան միայն վարկածներ, հայտնի է միայն, որ պատճառը մեքենայի ոչ ճիշտ տեղում կայանված լինելը չէ:
avtobus

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած եւ Ռուսաստանում բուժօգնություն ստացող 4 անձանցից մեկը վաղը կտեղափոխվի Հայաստան: Վերջինս ավտոբուսի երկրորդ վարորդն էր եւ ունի աչքի վնասվածք, իսկ մյուս երկուսը վիրահատության համար տեղափոխվել են այլ քաղաքներ, մեկի վիճակն էլ գնահատվում է ծանր: Այս վերջին տեղեկությունները հայտնում է առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին Ռուաստանի Բեսլան քաղաքում տեղի ունեցած վթարի պատճառերի մասին մինչ օրս կան միայն վարկածներ, հայտնի է միայն, որ պատճառը մեքենայի ոչ ճիշտ տեղում կայանված լինելը չէ: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը տեղեկացնում է՝ Տուլայի վթարից հետո նախարարությունն անցած տարի ձեռնարկել էր միջոցներ՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները օրենքով վերահսկելու համար: Փոխնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է օրենքի մեջ փոփոխություն իրականացնել, առաջարկությունները ներկայացված են եւ Ազգային ժողովում նախագիծն առաջին ընթերցումն արդեն անցել է: Փոփոխությունների արդյունքում՝ խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի եւ ուղեւորների անվանացանկի դեպքում, իսկ ուղեւորափոխադրումը կկատարվի միայն պատվերով՝ պայմանագրի առկայության ժամանակ:

«Միայն օրենք ընդունելը կամ միայն ստուգելը քիչ է, որովհետեւ ուղեւորափոխադրումը կատարում է կոնկրետ մարդը՝ վարորդը, պետք է ամբողջ հասարակությունով աշխատել նրանց հետ, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները»,- ասում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Կանոնավոր եւ ոչ կանանոնավորի հետ կապված ասեմ, որ շատ լավ կլիներ, որ նախահերթափոխ եւ հետհերթափոխ հետազոտություններ արվեն, որը ժամանակին եղել է: Եթե ոչ կանոնավոր է, ուրեմն ամեն ինչն է ոչ կանոնավոր, թե չէ՝ վարորդները բոլորն էլ այդ բուժզննությունն անցնում են ու այլեւս տարիներով չեն անցնում»,- նշում է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարա Արամ Արսենյանի՝ «Մենք մինչեւ այսօր չենք խստացրել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների նկատմամբ մեր պահանջները: Եթե մեզ հաջողվի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները բերել օրինական դաշտ, ու ոչ կանոնավորի անվան տակ արգելել կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարելը, Հայաստանից տարեկան ամենաշատը 50 մեքենա դուրս կգա՝ ոչ կանոնավորով, դրանք տուրիստ տեղափոխող, խմբերի պատվերներով Հայաստանից դուրս եկող մեքենաներն են: Այդքան շատ չեն, ուղղակի այսօր օգտվելով օրենսդարական բացթողումից ոչ կանոնավորի անվան տակ կատարվում են կանոնավոր ուղեւորափոխադրումներ»:

*

*