ՀՀ-ում թեժ գիծ է բացվել՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի առնչությամբ

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:
tej-gic-vtar (1)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի առնչությամբ  նախարարությունում գործում  է թեժ գիծ`  59-01-02,  59-01- 04,  59-01-05  հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր: Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները:

*

*