Մոսկվայի մոտակայքում «Ան-148» մարդատար ինքնաթիռ է կործանվել — Երկիր Մեդիա

Մոսկվայի մոտակայքում «Ան-148» մարդատար ինքնաթիռ է կործանվել

Նախնական տվյալներով՝ ոչ ոք ողջ չի մնացել։
an148-inqnatir-vtar2

«Ան-148» մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Օդանավում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով։

Օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել։

Ուղեւորների ցուցակը՝ այստեղ։

*

*