Կայծակը հարվածել է բջջայինով խոսող 12-ամյա տղային (տեսանյութ)

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում։ Տղային հոսանքը հարվածել է հենց հարազատների աչքի առջեւ։
txa-moskva
Հոր եւ երկու մանկահասակ եղբայրների հետ զբոսանքի դուրս եկած 12-ամյա տղային հոսանքը հարվածել է հենց հարազատների աչքի առջեւ։ Այս մասին հայտնում է life.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հայտնի «Պանդա զբոսայգում», երբ տղան խոսում էր բջջային հեռախոսով։ Կայծակը հարվածել է ուղիղ հեռախոսին

«Խոսում էի, երբ կայծակն ուղիղ ձեռքիս բռնակ հեռախոսին խփեց։ Գլուխս է ցավում»,- պատմել է տղան։

Նա գիտակցությունը չի կորցրել, սակայն սթրես է տարել։ Տղան տեղափոխվել է հիվանդանոց։

Ի տարբերություն այս դեպքի, օրերս կրկին Մոսկվայում մահացու ելքով է ավարտվել կայծակի հարվածի տակ ընկնելու դեպքը։ Այգում սիրահար զույգը՝ շուրջ 30-35 տարեկան տեղում մահացել է, երբ կայծակը հարվածել է այն ծառին, որի տակ նրանք նստած են եղել։

*

*