Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղեւոր է մահացել

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով եղել է դեպքի ականատեսը:
inqnatir

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը դեկտեմբերի 10-ի գիշերն ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրված վայրեջք է կատարել Մինվոդի քաղաքում, որտեղ բժիշկները չեն կարողացել փրկել մոտ 60 տարեկան տղամարդու կյանքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով եղել է դեպքի ականատեսը:

«Վայրէջքից հետո հարազատները ցանկանում են, որ նույն չվերթում թողեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս»,- գրել է նա։

Ըստ Գրիգորյանի, օրենքով սահմանված կարգով արգելվել է քաղաքացու դին տեղափոխել Երևան, հարազատներն էլ ունեցել են ֆինանսական խնդիրներ:  Ինքնաթիռում գտնվող ուղևորները ցուցաբերել են ֆինանսական աջակցություն մահացած քաղաքացու հարազատներին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները