Մոսկվա-Երեւան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ սրահում տարածված ծխի պատճառով

Ուղեւորներից 8-ը թեթեւ վնասվածքներ է ստացել, 2-ը հոսպիտալացվել է։
inqantirs sherenetevo-norwind4

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան N4477 չվերթն իրականացնող Boeing 737-800W ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում անցած գիշեր դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թռիչքն սկսվել է ժամը 01:00-ի մոտակայքում: Սրահում ծուխ տարածվելուց հետո ինքնաթիռի հրամանատարը դադարեցրել է թռիչքը։

Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նրանք տարհանվենլ են վթարային փչովի ելքուղիներով։ Ուղեւորներից 8-ը թեթեւ վնասվածքներ է ստացել, 2-ը հոսպիտալացվել է։

Ավելի ուշ մեկ այլ ինքնաթիռով N4477 չվերթի ուղեւորները, բացառությամբ 28 մարդու, որոնք հրաժարվել են թռչել, տեղափոխվել են Երեւան։

*

*