Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

armtimes.com — ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է աղբյուրը։

Քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից:

«Հետք» պարբերականը հրապարակել է Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:

*

*