Երեւանի Քանաքեռ թաղամասում «Մերսեդեսը» բախվել է գազատար խողովակին

Դեկտեմբերի 2-ին, ժամը 07:12-ին...
vtar

Դեկտեմբերի 2-ին, ժամը 07:12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 48 հասցեում՝ «Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի» շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Meredes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Meredes E» մակնիշի 35 GA 527 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսնաքազրկել են «Meredess E» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

*

*