Մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, կա 4 վիրավոր

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
shtap-ognutyun (1)

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, փետրվարի 17-ին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ  դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Lada Priora մակնիշի 81 SX 008 պետհմարանիշով ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին և ճնշման կարգավորիչին, այնուհետև բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը, 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. և Խ. Կ.-երը տեղափոխվել են հիվանդանոց։

Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը:

*

*