Ավտոմեքենան ընկել է Վաչագան գետը

Վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
meqena get

Փետրվարի 5-ին` ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 թ.) կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել է Վաչագան գետը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

*

*