Եղվարդի խճուղում մեքենան բախվել է եզրաքարին ու շրջվել․ կա զոհ

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:45-ին...
vtar (1)

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:45-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 56-ամյա բնակիչն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

*

*