Մեքենան բախվել է բնակելի տան պատին. 2-ամյա եւ 7-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Պատը (մոտ 10 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ) փլուզվել են:
vtar

Ապրիլի 3-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է տան պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 9-րդ փողոցի տներից մեկի պատին. պատը (մոտ 10 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ) փլուզվել են:

Տան բնակիչներ Ռ. (ծնված 2012թ.) և Մ. (ծնված 2017թ.) Ա.-երը հոսպիտալացվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ Մ.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Ռ.Ա.-ն անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:

*

*