«Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ մեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին

Օգոստոսի 14-ին` ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
shtap-ognutyun

Օգոստոսի 14-ին` ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին:

Վարորդը (Ա. Ղ., ծնված 1985 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական կլինիկա:

Փրկարարներն ուղևորին (Ս. Չ., ծնված 1984 թ.) պատգարակով մոտեցրել են թիվ 1 համալսարանական կլինիկա։

*

*